«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են ներհայաստանյան քաղաքական գործընթացների անուղղակի մասնակից

Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են ներհայաստանյան քաղաքական գործընթացների անուղղակի մասնակից
14.09.2025 | 16:01

Թավշյա «հեղափոխության» թերևս միակ նվաճումն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են ներհայաստանյան քաղաքական գործընթացների անուղղակի մասնակիցներ։ Առաջիկա ընտրական գործընթացներում, որքան էլ հայ մարդու համար ցավոտ հնչի, Նիկոլի վերարտադրության հավանականությունը կապված է լինելու Թուրքիայի ու Ադրբեջանի վերաբերմունքից դեպի թավշյա հեղափոխության իրական հանգրվան հանդիսացող «խաղաղության» գործընթացը։

Միակողմանի զիջումների հաշվին Ալեն Սիմոնյանի` Ադրբեջանից ներկրվելիք էժան բենզինի ակնկալիքը ընտրություններում դարձնելու են քաղաքական կապիտալ և սա, դժբախտաբար, մատուցեն որպես նվաճում։ Նույն կերպ Թուրքիայով Եվրոպա գնալու առասպելն են քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու։ Պատահական չէ, որ Ռուբինյանի ու Քըչըլի հանդիպման ֆոնին Թուրքիայից արդեն հնչում են ակնարկներ, թե անհրաժեշտ է մինչև 2026 թ. առաջին կեսը «խաղաղության» գործընթացին հաղորդել ավարտուն տեսք, որպեսզի հերթական ընտրություններին Հայաստանի գործող իշխանությունը մոտենա` ունենալով իր ձեռքում, այսպես կոչված, հաղթաթուղթ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ